ArmStyle

Արտիստ Խորեն Լևոնյանը «ԱՌԿԱ Style»–ն պատմել է «Որսորդության կանոններ. Գրոհ» ռուսական արտադրության ֆիլմում իր մասնակցության մասին։

«Ռուսական պրեմիերան արդեն տեղի է ունեցել, մարտի վերջին սպասվում է հայկական պրեմիերան», – ասաց Լևոնյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ Style»–ի այն հարցին, թե, արդյո՞ք, նրա ստեղծած կերպարը «Իմ սրտի տնակը» ֆիլմի ռոմանտիկ հերոսի կերպարի կրկնությունը չէ, Լևոնյանն ասաց, որ ավելի լավ է պարզապես դիտել ֆիլմը։

«Ֆիլմում կգտնենք բոլոր հարցերի պատասխանները», – լակոնիկ պատասխանեց Լևոնյանը։ 

«Որսորդության կանոններ. Գրոհ» ռուսական ֆիլմը նկարահանվել է 2015 թ.–ին։ Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը։ Դերերում` Յուրի Կորմուշին, Դմիտրի Կլեպացկի, Խորեն Լևոնյան, Արամ Կարախանյան, Վրեժ Հակոբյան և ուրիշներ։

Հատուկ ծառայությունների վետերանների նախատեսված հանդիպումը տարբեր պատճառներով շատերին է անհանգստացնում։ Հատուկ գործակալ Վլադ Արտեմևը տեղեկություն է ստանում այն մասին, որ այդ հանդիպմանը հրավիրված է նաև ծառայության նախկին աշխատակիցը, ով կապ ունի Արտեմևի հարազատների մահվան հետ։ Գործակալը որոշում է մասնակցել միջոցառմանը` չարագործին պատժելու համար։ Վրեժխնդիր լինելու ցանկությունը համակում է նաև գրոհային Հալեպ Մասաբուին, ում ահաբեկիչ եղբորը ոչնչացրել են հատուկ ծառայությունները։ Հալեպը, օգտվելով առիթից, մտադիր է վրեժխնդիր լինել։ Մասաբուի հանցախմբի չարագործները պատանդ են վերցնում հրավիրված վետերաններին։

Այժմ Լևոնյանն աշխատում է հայ–ֆրանսիական կինոնախագծում, որի մանրամասներն իրավունք չունի հրապարակելու։ Ֆիլմի հայկական պրեմիերան ևս սպասվում է մարտի վերջին։ -0-