ArmStyle

Հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվել «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվել էր ֆիլմի ռուսական տարբերակը։ 

www.youtube.com/watch?v=W8USunpmHc4&nbsp

 

 

Ֆիլմը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից իրականացվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մի մասն է։ Այն բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հնդկաստանում բնակվող հայերի պատմության մասին։ Ժապավենը նկարահանվել է հասարակության միջոցներով և կոմերցիոն նպատակ չի հետապնդում։

Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի մի շարք երկրների կինոթատրոններում։ 

Թաջ Մահալը Հնդկաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերից է, բայց քչերը գիտեն, թե ով է եղել այն կինը, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այդ տաճարը։ Ինչպե՞ս են հայտնվել հայերն այդ հեռավոր երկրում և դեռ միջնադարում ստեղծել ամենաազդեցիկ համայնքներից մեկը։ Ինչպե՞ս են Թաջ Մահալի` իսլամական ճարտարապետության մարգարտի պատերին հայտնվել հարյուրավոր խաչեր և ինչպե՞ս են երկու հայուհիներ դարձել Հնդկաստանի ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները։-0-

www.youtube.com/watch?v=m-fQvWTJUF0&nbsp