ArmStyle

Գլխավորը մենք տեսնում ենք ոչ աչքերով և ասում ենք այդ մասին ոչ խոսքերով, կարծում է հայկական «Օրդֆիլմ» կինոընկերության նկարահանած «Լույս առանց աչքերի» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհին։

Միայնակ կույր կնոջ ու նրա փոքրիկ դստեր պատմությունը չի կարող մինչև հոգու խորքը չհուզել։ Ամենաշատը զարմացնում է կնոջ լավատեսությունն ու կյանքի նկատմամբ սերը, ով, չնայած իր չկայացած կյանքի բոլոր դժվարություններին և փոքր վաստակին, հավատում է և հույս ունի, որ լավ օրերը դեռ առջևում են։ 

Հնարավոր է. հենց այդ պատճառով նա, լինելով կույր, ավելին է տեսնում, քան ուրիշները։ Ֆիլմն ասես նրա և դստեր ապրած կյանքի մեկ սովորական օրվա տեսահաշվետվությունն է, որն ուղեկցվում է կյանքի մասին նրա մտորումներով։ Ֆիլմը, որ կարծես ուղղակի կապ չունի մեզանից յուրաքանչյուրի հետ, իրականում ստիպում է մտածել ոչ միայն կյանքի իմաստի և դրանում մեր ունեցած տեղի մասին, այլ նաև այն մասին, թե որքանով ենք երբեմն անարդար լինում Ճակատագրի նկատմամբ, որը մեկին այդքան շատ է տալիս, մյուսին` այդքան քիչ։  Բայց ճակատագրի հեգնանքով` երկրորդներն այդ տվածն ավելի են գնահատում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է չորեքշաբթի։ -0-