ArmStyle

Բոլոր նրանք, ովքեր անհամբերությամբ սպասում են «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությանը, արդեն կարող են ֆիլմի որոշ կադրեր դիտել համացանցում։

Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներ են, որոնք անչափ տարբեր են, սակայն դպրոցական տարիներին ծնված ընկերությունը միավորում է նրանց: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, և ամեն ինչ իր բնականոն հունով էլ կշարունակվեր, եթե Նվերը (Դավիթ Թովմասյան) չհամաձայնվեր կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս «Հայ տղեք» խմբի նախկին անդամներ Միշոն և ՀՏ Հայկոն, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն։ Ֆիլմում նկարահանվել են նաև «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը և երգչուհի Սոնա Շահգելդյանը:

Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։ -0-