ArmStyle

Հայկական «Օրդֆիլմ» կինոընկերության նկարահանած «Հոգեվարք» առաջին խաղարկային կարճամետրաժ ֆիլմն անդրադառնում է հայ հասարակության, թերևս, ամենացավոտ թեմային` արտագաղթի խնդրին։

Պարզապես թեման ներկայացվել է անսպասելի տեսանկյունից` ոչ թե մեկնողների աչքերով, այլ մնացողների զգացմունքներում։ Մահացող ծերունու աչքերի առջև անցնում է նրա ամբողջ կյանքը` երիտասարդությունը, սերը, երեխաների ծնունդը, նրանց մեծանալը։ Ծերունու կերպարը փայլուն կերպով մարմնավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը։

Կարծես` ամեն ինչ ընթանում է իր հունով։ Բայց ամեն ինչ փոխվեց մեկ օրվա մեջ, երբ երեխաները մեկնեցին փող աշխատելու։ Ծերունին թուլացող ձայնով տուն է կանչում երեխաներին, իսկ ողբերգությունն այն է, որ նրանք չեն լսում… Ֆիլմն ավարտվում է գլխավոր հերոսի մահով, ով այդպես էլ չտեսավ իր երեխաների վերադարձը հարազատ բույն։ Եվ խզվում է սերունդների կապը, և խախտվում է ժամանակի ընթացքը, և հարց է ծագում, որի պատասխանը դեռ ոչ ոք չունի` ինչպե՞ս է Հայաստանը շարունակելու ապրել։

Ֆիլմի պրեմիերան կայացել է չորեքշաբթի։-0-