ArmStyle

«Հոբբիթ. հինգ բանակների ճակատամարտ» ֆիլմի երկար սպասված պրեմիերան Երևանում նախատեսված է դեկտեմբերի 11-ին։ Ֆիլմը կցուցադրվի Երևանի «Սինեմա Սթար» և «Մոսկվա» կինոթատրոններում։

«Հոբբիթ» եռապատման եզրափակիչ ֆիլմում Բիլբո Բեգինսն ու նրա ընկերները պետք է հաղթեն Սմաուգ վիշապին և մասնակցեն օրկերի, էլֆերի, թզուկների, արծիվների և մարդկանց` Էրեբոր թագավորության գանձերի համար մղվող մարտին։

Ֆիլմում հանդես են եկել Մարտին Ֆրիմանը, Իեն ՄաքՔելենը, Ռիչարդ Արմիթեջը, Ջեյմս Նեսբիթը, Քեն Սթոթը, Գրեմ ՄաքԹավիշը, Ուիլյամ Քիրչերը, Սթիվեն Հանթերը, Դին Օ’Գորմանը, Էյդան Թըրները։ -0-