ArmStyle

«Հյուսիս–Հարավ» ֆիլմը` նախկին «Հայ տղեք» խմբի անդամների՝ Միշոյի և ՀՏ Հայկոյի, դերասաններ Սոս Ջանիբեկյանի, Դավիթ Թովմասյանի և Մկրտիչ Արզումանյանի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի, ինչպես նաև «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի և երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ, էկրան կբարձրանա սեպտեմբերի 10-ին։

Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է չորս ընկերների մասին, որոնց սահուն կյանքը գլխիվայր շուռ է տալիս նրանցից մեկը` Նվերը, ով որոշել է իրականացնել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովի պատվերը։

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը։ -0-