ArmStyle

Multart+ studio–ն Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ ներկայացրել է «Անբան Հուռին» երաժշտական անիմացիոն ֆիլմի պաշտոնական թիզերը։ 13 րոպե տևողություն ունեցող ֆիլմը ստեղծվել է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա։ Ֆիլմի թիզերը հասանելի է Youtube–ում` Multart+ studio–ի պաշտոնական ալիքում։

Մուլտֆիլմի ռեժիսորը Արթուր Միքայելյանն է։

Հիշեցնենք, որ «Անբան Հուռին» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թվականի ամռանը։

Թիմն աշխատել է շուրջ երեք տարի, իսկ դեմո–տարբերակն արդեն շուրջ 700 հազար դիտում է գրանցել YouTube–ում։-0-