ArmStyle

«Անահիտ» հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի ԱՄՆ–ում անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 10–ին, հաղորդում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» ընկերության մամուլի ծառայությունը։ 

Նախատեսվում է, որ «Անահիտ» մուլտֆիլմը կներկայացվի մի շարք միջազգային փառատոններին և կցուցադրվի աշխարհի տարբեր երկրների էկրաններին։

Երևանում «Անահիտ» հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի երկար սպասված պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 27–ին և, անկասկած, այն կդառնա լավագույն ամանորյա նվերը ամբողջ ընտանիքի համար։ 

«Անահիտի», ինչպես ցանկացած այլ հեքիաթի հիմքում, ընկած է չարի ու բարու մշտական պայքարը։ Մուլտֆիլմի երկխոսությունները չափածո են։

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա: Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին և իրականացվել են անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան:

Հեքիաթի հերոսներին հնչյունավորել են հայտնի հայ դերասաններ և երգիչներ, այդ թվում` Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Դավիթ Բաբայանը և Ռաֆայել Քոթանջյանը։ -0-