ArmStyle

 Ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը պատրաստվում է նկարահանել նոր ֆիլմ` «Ավազե ամրոցի աղջիկները»: Ֆիլմը հիմնված է Քրիս Բոժալյանի համանուն գրքի վրա և պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին:

Ֆիլմի առանցքում ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանի պատմությունն է, ում լուսանկարը Գերմանիայի արխիվներից հասնում է ԱՄՆ: Կնոջ ժառանգներից մեկը փորձում է պարզել, թե ինչպես է ցեղասպանությունից 100 տարի անց տատի լուսանկարը հայտնվել ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնում է մշակույթի նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջը, օրերս Էրիկ Նազարյանը հյուրընկալվել է նախարարին, և վերջինս խոստացել է աջակցել կինոնախագծին: -0-