ArmStyle

11 երկրների, այդ թվում նաև Հայաստանի և Արցախի ուսանողները մասնակցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված «Բարեկամություն» ավանդական ինտերնացիոնալ միջոցառմանը։ 

Բարեկամության տոնին հյուրերին ներկայացրեցին ոչ միայն գունեղ շոու, այլ նաև առաջարկեցին Սիրիայի, Լիբանանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի, Իրանի, Հնդկաստանի և ԱՄՆ–ի ավանդական ճաշատեսակները։ 

««Բարեկամությունը» բոլոր ուսանողների սիրված միջոցառումն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ և ներկայացնել տարբեր ժողովուրդների ազգային մշակույթը, դրա առանձնահատկությունները», – լրագրողներին ասաց ԵՊԲՀ–ի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար Անի Ռափյանը։

Նրա խոսքերով` այդ միջոցառմանը մասնակցում են համալսարանի բոլոր օտարերկրյա ուսանողները։ Յուրաքանչյուր երկիր ներկայացված է առանձին սեղանով և ավանդական ճաշատեսակներով։

«Ուսանողները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց ժողովուրդների երգն ու պարը, ինչպես նաև ազգային խոհանոցի ավանդույթները», – ասաց Ռափյանը։ 

Համերգի լուսանկարները՝ այստեղ: -0-