ArmStyle

Այսօր դերասան, հաղորդավար Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ծննդյան տարեդարձն է:

Դեռ երեկվանից դերասանի ֆեյսբուքյան էջը ողողված է շնորհավորանքներով: Սակայն առաջինը Արմենին շնորհավորել են ընտանիքի անդամները: Նրան հատկապես հուզել է երեխաների շնորհավորանքը և նվերը, ու ինչպես ինքը՝ Արմենն է նշում, կարևոր էլ չէ անգամ, թե ինչ են նրանք նվիրում, միևնույնն է` ամենսպասվածը և ցանկալին հենց նրանց նվերն է:

Սակայն Արմենի ծննդյան տարեդարձն այս անգամ կանցնի ոչ թե տոնական, այլ աշխատանքային մթնոլորտում. նա ծննդյան օրը չի կարող նշել, քանի որ ծանրաբեռնված է աշխատանքով, իսկ վաղը առավոտյան պատրաստվում է մեկնել քաղաքից դուրս: Այնպես որ Մենչին իր ծննդյան օրը սպասում է աշխատանքային թոհուբոհ: -0-