ArmStyle

Հայկական շոու–բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը շնորհավորել է հայ կանանց գարնանային տոների առթիվ և «ԱՌԿԱ Style»–ին  ասել է, որ իր սիրելի կանանց անպայման նվերներ կտա։

«Ես ուզում եմ հայ  կանանց  և աղջիկներին շնորհավորել Մարտի 8–ի կապակցությամբ։ Գարունը զգացմունքների, ծաղկունքի սկիզբն է, իսկ ամեն հայ կին ինքնին Գարուն և Վերածնունդ է։ Ես ուզում եմ,  որ նրանց հոգում արև շողա, իսկ աչքերում բարությունը փայլի, իսկ մենք` տղամարդիկ անենք հնարավոր ամենը, որ տարվա բոլոր եղանակներին, ողջ 12 ամիսների ընթացքում լինենք կանանց արժանի ուղեկիցը»,–ասաց Բարսեղյանը։

Սակայն, նա ավելացրեց, որ ինքը դեռևս  չի որոշել, թե ինչ է նվիրելու իր սիրելի կանանց։ -0-