ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Նոր` «Լեո 52» ակումբի բացումը Երևանի կենտրոնում, անկասկած, ուրախալի լուր էր գեղանկարչությունը, համեղ սնունդը և լավ երաժշտությունը գնահատողների համար:

Բացված ակումբը մյուս նմանատիպ հաստատություններից տարբերվում է մեկ, բայց շատ կարևոր առանձնահատկությամբ` դրա տարածքում 2005 թվականից գործել է ցուցասրահ, որտեղ ցուցադրվել են աբստրակցիոնիստ նկարիչների աշխատանքներ:

Այդ նկարներից շատերը կարելի է այսօր տեսնել «Լեո 52» ակումբում: Արվեստի այդ ժանրի երկրպագուները կարող են գնահատել այնպիսի հայտնի նկարիչների ստեղծագործությունները, ինչպիսիք են` Վարդան Թովմասյանը, Կիկին, Միլանդա դը Մոնդը` միաժամանակ վայելելով լավ երաժշտություն, որը կարող է բավարարել գործնականում ցանկացած նախընտրություն:

Չեն անտեսվել նաև համեղ սննդի սիրահարները, հավաստիացնում է ակումբի մենեջեր Սարգիս Առակյանը` նշելով, որ ակումբի դռները բաց են բոլորի համար ժամը 12-ից մինչև կեսգիշեր:

«Լեո 52» ակումբի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին հանրաճանաչ «Ոստան հայոց» խմբի ելույթով: Պատվավոր հյուրերի թվում էին  հայտնի արվեստագետներ և առաջատար քաղաքական գործիչներ, ինչպես նաև սովորական քաղաքացիներ, որոնց ուրախություն էր պատճառել մեկ հարկի տակ արվեստը, խոհանոցը և երաժշտությունը համատեղելու այլընտրանքը: -0-