ArmStyle

Տեղեկատվական–ժամանցային «ԱՌԿԱ Style» պորտալը պարգևատրվել է արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնի շնորհակալական պատվոգրով։

Շնորհակալական պատվոգրում, որը կրում է փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոյի և հոգևոր առաջնորդ Բագրատ Գալստանյանի ստորագրությունը, նշվում է, որ «ԱՌԿԱ Style»–ը պարգևատրվել է փառատոնին աջակցելու համար։

Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային երկրորդ փառատոնն անցկացվել է Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 5-ը։ Որպես պատվավոր հյուր` փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելել Իսրայելից հայտնի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, Իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, ավազե անիմացիայի նկարիչ Դարիա Կոտյուխը Սանկտ Պետերբուրգից։ Փառատոնին մասնակցելու համար ստացվել է ավելի քան 600 հայտ 53 երկրից, որոնցից ընտրվել է 54 ֆիլմ։ 

Փառատոնին մասնակցող ֆիլմերը նշվել են չորս անվանակարգերում` «Հավատ», «Հույս», «Սեր» և «Խաղաղություն»։ Փառատոնը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է: