ArmStyle

Թանկագին ընկերներ, գործընկերներ

Այս ողջ ժամանակահատվածում մենք երազում էինք Հայաստանում զարգացնել որակյալ մամուլ, որին որպես տեղեկատվական աղբյուր կվստահեին ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում։ Փորձում էինք գրել պրոֆեսիոնալ և օբյեկտիվ նյութեր, համառորեն աշխատում և սովորում էինք սեփական սխալների վրա, փորձարկում էինք, փորձում դիմակայել մարտահրավերներին։ 

Իհարկե մենք ցանկանում ենք այսուհետ ևս նախընտրելի աղբյուր լինել մեր ընթերցողների համար` զարգացնելով և արդիականացնելով մեր ունեցած ռեսուրսները և ստեղծելով նորերը։ Այս տարիների ընթացքում զգացել ենք մեր ընթերցողների, հաճախորդների, գործընկերների և ընկերների աջակցությունը ու ցանկանում ենք խորին  երախտագիտություն հայտնել նրանց այդ ամենի համար։ 

Հարգանքով` «ԱՌԿԱ» լրատվական գործակալության ղեկավարություն