ArmStyle

Հայտնի երգիչ Արամ MP3–ն մարտի 8–ի առթիվ շնորհավորել է հայ կանանց և «ԱՌԿԱ Style»–ին ասել, որ իր համար այս տոնը սիրելի կանանց ծաղիկներ նվիրելու ևս մեկ առիթ է։

«Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկների տոնը և մաղթում եմ միշտ մեր՝ տղամարդկանց կողքին լինել, քանի որ առանց ձեզ կյանքը բոլորովին այլ է դառնում: Միշտ եղեք հմայիչ, գեղեցիկ, անհոգ, և թող ձեր աչքերում միշտ փայլ տեսնենք մենք»,–ասել է Արամը։ Երգիչը վստահ է, որ կանանց պետք է ամեն օր սիրել և գնահատել, այլ ոչ թե միայն տոներին։ 

«Ես կարծում եմ, որ ամեն օր է պետք գնահատել կնոջն ու ուշադիր լինել, իսկ մարտի 8-ը պարզապես ևս մեկ առիթ է մեզ շրջապատող կանանց ծաղիկ նվիրելու, ինչը ես ամեն տարի անում եմ»,–խոստովանել է երգիչը։

Արամ MP3–ն երաժշտական նվեր է պատրաստել հայ կանանց և աղջիկների համար` հայտնի  It’s a man’s world հիթը։ 

 

«Այս երգի մասին ընդունված է մտածել, որ տղամարդկանց մասին է, բայց իրականում սա նվիրում է կանանց… ո՛ղջ աշխարհում»,– ասել է երգիչը։ -0-