ArmStyle

«Անբան հուռին» 13 րոպե տևողությամբ հայկական երաժշտական անիմացիոն ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015 թ.-ի ամռանը, այն հիմնված է մեծանուն հայ գրող Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի վրա:

Multart+studio ստեղծագործական թիմի ներկայացուցիչները, որը զբաղվում է անիմացիոն ֆիլմի նկարահանումներով, «ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում նշեցին, որ արդեն նկարահանվել են ֆիլմի վեց րոպեները, իսկ մնացած մասը կավարտվի ֆինանսավորում գտնելուց հետո: 

«Մենք «Անբան հուռին» ֆիլմի պրեմիերան նախատեսում ենք ամռանը», — տեղեկացրեցին Multart+studio-ի ներկայացուցիչները:

Մուլտֆիլմի ռեժիսորը Արթուր Միքայելյանն է:

Խումբը երեք տարի աշխատում էր մուլտֆիլմի ստեղծման ուղղությամբ, իսկ մուլտֆիլմի դեմո-տարբերակը YouTube-ում ավելի քան 700 հազար դիտում է գրանցել: -0-