ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Հայտնի հայ մանեկեն Մարկ Էմիլն օրերս կոտրեց իր երկրպագուհիների սրտերը` Facebook –ի իր էջում տեղեկացնելով իտալուհի Ֆրանչեսկա Մանցարիի հետ նշանադրության մասին և ներկայացնելով արարողության լուսանկարները:  

Նշանադրության արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, որտեղ մոդելն արդեն երկար տարիներ ապրում է: Ի դեպ, ըստ եվրոպական ավանդույթների, նշանադրությունից հետո մատանին կրելու է ոչ միայն հարսնացուն, այլ նաև Մարկը:

Չնայած մոդելի երկրպագուհիների համար «ցավալի նորությանը»` Մարկի էջը լցվեց շնորհավորանքներով:

Մարկը շնորհակալություն հայտնեց Facebook –ի իր էջում գրելով` «Իմ սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ձեր ամենաջերմ մաղթանքների և շնորհավորանքների համար, սիրում եմ ձեզ…»:

Մարկի ընտրյալը ևս շնորհավորանքներ է ընդունում մտերիմներից և ընկերներից:-0-