ArmStyle

Հանրակրթական դպրոցներում բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 աշակերտներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին դեկտեմբերի 22-ին այցելեցին Հայաստանի նախագահի նստավայր՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը։

Ամեն տարի անցկացվող ավանդական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան ավելի քան հազար երեխաներ` տարբեր հաստատությունների սաներ, սիրիահայ երեխաներ, սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ Հայաստանից ու ԼՂՀ-ից։ 

Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև դեկտեմբերի 24-25-ին։ Բացի նախագահական նստավայր այցելությունը, երեխաները կմասնակցեն նաև մշակութային ծրագրի` այդ թվում կլինեն Հայաստանի պատմության և Հովհ.  Թումանյանի թանգարաններում, կայցելեն Հանրապետության հրապարակ, որտեղ կդիտեն տոների առթիվ անցկացվող միջոցառումները: 

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-