ArmStyle

Հայտնի դաշնակահար Յուրի Ռոզումը հոկտեմբերի 14–ին համերգ կունենա Երևանի Կամերային երաժշտության տանը։ Այդ մասին «ԱՌԿԱ Style» գործակալությանը հայտնում է MEZZO Production ընկերությունը։

Համերգին կմասնակցեն և հոբելյարին կշնորհավորի Խաչատրյանի անվան եռյակը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, ինչպես նաև Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների ստեղծած Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի կրթաթոշակառուները։ 
Խորհրդանշական է, որ Յուրի Ռոզումի առաջին մենահամերգը կայացել է երկար տարիներ առաջ հենց Հայաստանում։

Ելույթը կազմակերպվել է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի օժանդակությամբ։ 

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ԲՆՌԱ ակադեմիկոս Յուրի Ռոզումը միջազգային մրցույթների դափնեկիր է, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, Յուրի Ռոզումի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ։ Պրոֆեսոր Ռոզումը ղեկավարում է Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի դաշնամուրի ամբիոնը։ -0-