ArmStyle

Նախօրեին Երևանում անցկացվեց հեծանվաերթ, որը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «100 դուռ» նախագծի առաջին միջոցառումն է: 

«Նախագծի անվանումը խորհրդանշում է Արևելյան և Արևմտյան Հայաստանների, ինչպես նաև Ջավախքի 100 հայկական եկեղեցիները», — «ԱՌԿԱ Style»-ին պատմել է Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը: 

Նրա խոսքով` նախագծի նպատակն է ժողովրդին հասցնել այն միտքը, որ Ծիծեռնակաբերդ պետք է այցելել ոչ միայն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության թեման էլ պետք է մշտապես բարձրաձայնել, այլ ոչ՝ տարին մեկ անգամ: 

Ավելի քան 70 հեծանվորդներ «Մեր վերքերը միշտ բաց են» գրությամբ շապիկներով անցան Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայր մեր»-ն ասելուց հետո մասնակիցներն ամբողջ կազմով վերադարձան հրապարակ: 

Չնայած դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի դժվար ու բարդ վերելքին` հեծանվաերթի բոլոր մասնակիցներն, այդ թվում` աղջիկները, պատվով հաղթահարեցին այն: 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-