Նորաձևություն

Իտալացի դիզայներ Անտոնիո Մարասի գարուն–ամառ հավաքածուն նվիրված է լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, գրում է Kommersant.ru-ն։

Antonio Marras Spring Summer 2016 7_article

Հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9–ին Թբիլիսիում։ Նա համաշխարհային ճանաչում է ստացել նոր կինոլեզվի որոնման շնորհիվ նորարարական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մոռացված նախնիների ստվերները» գուցուլ Իվանի մասին (1965 թ.) և «Նռան գույնը», որն իրենից ներկայացնում է 18–րդ դարի հայտնի հայ աշուղ Սայաթ–Նովայի կենսագրությունը ներկայացնող կինոմանրանկարների խճանկար։ Ականավոր ռեժիսոր, սցենարիստ և նկարչի ֆիլմերն արժանացել են տասնյակ հեղինակավոր միջազգային պարգևների։

Antonio Marras Spring Summer 2016_slider

Փարաջանովի արխաիկ իմպրովիզացիայի պարգևը համահունչ էր Մարասին։ Նրանց միավորեց ոչ միայն սերը փոքր հայրենիքի` Հայաստանի և Սարդինիայի հանդեպ, այլ նաև ոճային այն ընդհանրությունը, որը կարելի է սահմանել որպես «ամբողջի և բոլորի» գեղեցկություն։

Antonio Marras Spring Summer 2016 2_article

Antonio Marras Spring Summer 2016 8_article

Ինքնամոռաց զգայականությունն ու արտահայտչականությունը նրանց ոչ պակաս են միավորում, քան սերը գույնի և ազգագրական կրքերի նկատմամբ։ Փարաջանովի դինամիկայի և գույների հոսքը Մարասի մոտ ընթերցվում է որպես ձևերից, ուրվագծերից և զարդանախշերից ձևավորվող ներդաշնակություն։ Հային հետևելով` իտալացին անտեսում է ձանձրալի ուսուցողականությունը` որպես չոր մնացորդ թողնելով արվեստի մաքուր ֆերմենտը, և միանգամայն փարաջանովյան կերպով իր համար և ինքնամեջբերման, և նույնիսկ մանիերականության տարածք է ստեղծում։

Antonio Marras Spring Summer 2016_article

Որպես հավաքածուի ցուցադրության դեկորացիաներ օգտագործվել է իրանացի նկարիչ Մահմուդ Սալեհ Մոհամադի «Touch With Eyes» ինստալյացիան։ Արևելյան քիլիմ–գորգերից կառուցած պատը դարձել է մոդելների դեֆիլեի ֆոն։

Antonio Marras Spring Summer 2016 11_article

Առաջին շարքերի հյուրերի համար որպես նվեր թողած նռները, և բազմաշերտ, բազմակազմ կտորները, ժանյակները անպայման հիեցնում են Փարաջանովի կինոժապավանները։

Antonio Marras Spring Summer 2016 4_article

Antonio Marras Spring Summer 2016 9_article

Մարասը վերաիմաստավորել է ապաձևականության, տարանջատվածի միավորման, դրվագների և ոճային դետալների անսպասելի շեշտադրումների, դեկորների, նախշապատկերների, ֆակտուրաների շերտավորման ոճային արտահայտչական հնարք, որի աղբյուրը հայ ռեժիսորի կոլաժներն են։

Antonio Marras Spring Summer 2016 3_article