Մեր մասին

11111

ԱՌԿԱ Style-ը «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի նոր նախագիծն է` նախատեսված բարձրաշխարհիկ կյանքի սիրահարների համար:

ԱՌԿԱ Style-ը որակյալ և ժամանցային ռեսուրս է ժամանակակից, սոցիալապես ակտիվ, հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող մարդկանց համար։

Մեր նպատակն է կանոնավոր կերպով տեղեկացնել ընթերցողներին կինոյի, նորաձևության, երաժշտության, տեխնիկայի, խոհարարության աշխարհում, գեղեցկության և առողջության ոլորտում տեղի ունեցող վերջին հոսանքների և միտումների մասին։ Ամեն օր թարմացվող տեղեկատվական ժամանցային պորտալը` տեղական և արտասահմանյան աստղերի կյանքի մասին նորություններով, դուր կգա և երիտասարդներին, և լուրջ արվեստով հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև Fashion-ինդուստրիայի ներկայացուցիչներին։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից: Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ընդգրկված են, մասնավորապես, հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին նվիրված www.teleсom.arka.am կայքը, www.armbanks.am ֆինանսաբանկային կայքը, Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազան` www.finstore.am –ը։