Telegraph բրիտանական հեղինակավոր պարբերականը Երևանը ներառել է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում։

«Հռոմից գրեթե 30 տարի առաջ հիմնադրված քաղաքը, որն այսօր Հայաստանի մայրաքաղաքն է, կարևոր խաչմերուկ էր Ասիայից Եվրոպա ուղևորվող քարավանների համար», – գրում է պարբերականը։

Telegraph–ը նշում է, որ քաղաքը պատմության տարբեր ժամանակաշրջաններում գրավել են ասորիները, հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, սելջուկները, մոնղոլներն ու թուրքերը։ 20–րդ դարի վերջին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում գործել են մեծ թվով մշակութային հաստատություններ, որոնց թվում  եղել են բավականի մեծ թվով թանգարաններ։

Այս ցանկում ընդհանուր առմամբ ներառվել է 16 քաղաք, որոնց թվում են Զադարը (Խորվաթիա), Մցխեթան, Քութայիսը (Վրաստան), ինչպես նաև` Իսպանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Կրետեի, Բուլղարիայի քաղաքները։ -0-