Աստղային կյանք

Դերասանուհի Հոլլի Բերին հազվադեպ է ուրախացնում իր երկրպագուներին լուսանկարներով, հատկապես` լողազգեստով: Սակայն հրապարակելով բիկինիով մեկ հազվագյուտ կադր` Բերին ցնցել է իր երկրպագուներին:

Այսպես, վերջերս Հոլլին, ով օգոստոսի 14-ին տոնեց իր 50-ամյակը, հրապարակել է լուսանկար` ցուցադրելով իր հիասքանչ կազմվածքը: Նրա կազմվածքի մասին կարող են երազել 18-ամյա աղջիկները. լուսանկարում երևում է մարզված որովայնը, ձիգ ձեռքերը և սլացիկ ոտքերը:

BTS on my last shoot of the summer.👙🌊💪🏽

A photo posted by Halle Berry (@halleberry) on

Կազմվածքը պահպանելու համար դերասանուհին կանոնավոր կերպով (շաբաթը չորս անգամ) զբաղվում է սպորտով և ճիշտ է սնվում, գրում է Cosmo.ru–ն:

Հիշեցնենք, որ Բերին երկու երեխա ունի` երկու տարեկան որդին` Մասեոն, ում հայրը Մարտինեսն է, և յոթամյա դուստրը Նալուն, ում հայրը մոդել Գաբրիել Օբրին է: Բացի այդ, Հոլլին երեք անգամ ամուսնացած է եղել, նրա ամուսիններն են եղել բեյսբոլիստ Դևիդ Ջասթինը, երաժիշտ Էրիկ Բենեթը և Օլիվիե Մարտինեսը: