Աստղային կյանք

Անսպասելի, բայց շատ ուրախալի նորություն Ջեննիֆեր Լոպեսի երկրպագուների համար. լուրեր են պտտվում, թե աստղը պատրաստվում է նորից մայրանալ։ Տեղեկությունը, որ երգչուհին հղի է իր զուգընկեր Կասպեր Սպարթից, հայտնվել է ամերիկյան Life&Style ամսագրում: Գաղտնիքը լրագրողներին հայտնել են զույգին մոտ կանգնած աղբյուրները:

Աղբյուրը նշել է, որ երգչուհու զուգընկերը վաղուց էր խնդրում Լոպեսին իրեն երեխա պարգևել և անում էր ամեն ինչ, որպեսզի աստղը համաձայնի: «Կասպերը պատրաստ է տալ Լոպեսին այն ամենն, ինչ նա ցանկանա, և կատարում է նրա ցանկացած քմահաճույք` նույնիսկ, եթե նա չի խնդրում», — պատմել է զույգի ընկերը:

Բացի այդ, Լոպեսին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ զույգի համար էական չէ աղջիկ կունենան, թե տղա: «Կարևորը, որ երեխան առողջ լինի», — նշել է նա: Առայժմ դժվար է հասկանալ, թե որքանով են հավաստի այս լուրերը: Հույս ունենք, որ երգչուհին առաջիկայում անձամբ կմեկնաբանի լուրերը և ամեն ինչ պարզ կդառնա, հաղորդում է Woman.ru-ն: