Միտումներ

Հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանն ու ոճաբան Արմեն Գալյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են 2016 թ.–ի ամենանորաձև գույների, ինչպես նաև այն մասին, թե հագուստի ինչ տարրեր են ներառվել հայ գեղեցկուհիների must have ցանկում։

Նորաձևության «վերջին ճիչն են» համարվում «սառը» կապույտն ու կվարցային վարդագույնը։ Ինչպես միշտ ակտուալ են դասական գույները` սևը, դարչնագույնը, մոխրագույնը, սպիտակը, կարմիրը, բեժագույնն ու կապույտը։

Must have ցանկում ներառվել են oversize ոճի բեժագույն վերարկուն, մարզական կոշիկները, poncho–ն, բոտֆորտներն ու choker ոճի մանյակները։