ArmStyle

Երևանում ամփոփվել են Ֆրեսկո ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի արդյունքները։ Փառատոնն անցկացվել է Հայաստանում օգոստոսի 19–29–ը։ Փակման օրը հայտարարվել են հաղթողների անունները։

Ինչ էր դա

«Փառատոնի ընթացքում մենք տասնյակ ֆիլմեր դիտեցինք, որոնց ուղերձը, հիմնականում, Հույսն էր, Հավատը և Սերը։ Մենք փորձեցինք ստեղծել Հայաստանի համար նոր ձևաչափի փառատոն, որը քարոզում է մեր մշակույթն ու պատմությունւ, ինչպես նաև համամարդկային արժեքներ»,– ասաց փառատոնի համակարգող Աննա Կարապետյանը։

Ըստ նրա, փառատոնի անվանումը, որը թարգմանվում է որպես «թարմություն», արժեքների փոփոխության, նորը սովորելու, թարմանալու կոչ է խորհրդանշում։

«Փառատոնն ուշադրություն է հատկացնում հայ հասարակության բոոլր սոցիալական խավերին, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց` նրանց հասարակությունում ինտեգրվելու հնարավորություն ընձեռելով»,– ասաց Կարապետյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորներին և այն մարդկանց, ում շնորհիվ փառատոնը կայացավ։

Փառատոնը որպես հոգևոր արժեքների քվինթէսենցիա

Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը նշեց, որ «Ֆրեսկո» փառատոնը հայկական մշակույթի և քրիստոնեության քարոզչության քվինտէսենցիա է:

«Փառատոնի ներկայացնում է Հայաստանի 1700-ամյա քրիստոնեության մասին: Փառատոնի ֆիլմերը սովորեցնում են մեզ, որ, չնայած պատերազմներին և ատելությանը, մարդկանց մեջ բարություն կա: Ես ցանկանում են, որ բարության պատվիրանները միշտ հնչեն մեր հասարակությունում», — ասաց վանահայր Ղևոնդը:

Օտարերկրացի հյուրերի կարծիքը

Ռուս ռեժիսոր Անաստասիա Գերասյուկը խոստովանեց, որ չի ճանաչում այս ձևաչափի մեկ այլ փառատոն, որի նպատակն հոգևոր արժեքների քարոզումը լինի: «Սա հատկապես արդիական է, քանի որ այսօր մարդիկ, ինչպես երբեք, դրանց կարիքն ունեն: Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել փառատոնի մրցութային ծրագրին, լինել Հայաստանում և ծանոթանալ հիանալի մարդկանց հետ», — ասաց Գերասյուկը:

«Լավագույն մաղթանքը Սերն է» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայ կինոռեժիսորներ Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց» ֆիլմը և Լիլիթ Մովսիսյանի «Հիո» ֆիլմերը, ինչպես նաև իսպանացի ռեժիսոր Խուան Բեիրոյի «Վանիլ» ֆիլմը: «Լավագույն մաղթանքը Համաձրակությունն է» անվանակարգի մրցանակակիրներն են` իրանացի ռեժիսոր Մուհամեդ Ֆարախանիի «Գողը» և ռուս կինոռեժիսորներ Եվգենի Լալաևի և Անաստասիա Գերասյուկի «Տրամվայ մինչև ատրակցիոնների այգի» ֆիլմը:

Իսկ ռուս-ուկրաինացի ռեժիսոր Նատալյա Բելյաևայի «Ընտրյալները» ժապավենն արժանացել է «լավագույն մաղթանքը Հավատքն է» մրցանակին: Նույն անվանակարգում հաղթել է նաև ֆրանսիացի ռեժիսոր Ուիլյամ Էգիենտայի «Մինչև վերջ» ֆիլմը: «Լավագույն մաղթանքը Մարդասիրությունն է» մրցանակին արժանացել է իսպանացի ռեժիսոր Պեդրո Սոլիս Գարսիայի «Լարեր» ֆիլմը, իսկ «Լավագույն մաղթանքը Խաղաղությունն է» անվանակարգում մրցանակակիր է դարձել Նինա Վեդմիցկայայի ռուսական «14/41 չսովորած դասը» ֆիլմը: Փառատոնի «Խաղաղության և սիրո քարոզ» և «Մարդասիորւթյան քարոզ» հատուկ մրցանակներին են արժանացել փառատոնի հյուրեր Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը և հայտնի իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, ում ցուցահանդեսներն են անցկացվել փառատոնի շրջանակում:

Այս տարի «Ֆրեսկոյի» ֆիլմացանկում ներառված էր 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից միայն չորսն է հայկական։ Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը` հանդիսատեսն էր. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով քվեարկում էին իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

Կարապի լճում անցկացվել են բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, որոնք կավարտվեն համերգային ծրագրով: Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը փառատոնի բոլոր փուլերին, իսկ փառատոնի մրցանակները, ավանդույթի համաձայն պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնն անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2015 թ.–ի հունիսի 27–ից հուլիսի 5–ը և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, իսկ առաջին Ֆրեսկոն կազմակերպվել էր 2014 թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ը։

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։