ArmStyle

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկ զույգն ամուսնալուծվում է։ Ռեժիսորը և լրագրողը հայտարարեցին, որ ամուսնալուծությունից հետո կպահպանեն լավ հարաբերությունները։ Զույգը չմեկնաբանեց բաժանման պատճառները, այնպես որ, հայրենական ռաբլոիդներն արդեն դրանք սկսել են ինքնուրույն փնտրել, գրում է lady.mail.ru–ն։

Թարմ լուրերի համաձայն, զույգը որոշել է ապահարզան ձևակերպել այն պատճառով, որ Ֆյոդորը սիրավեպ ունի երիտասարդ դերասանուհի Պաուլինա Անդրեևայի հետ։

Ինսայդերների տեղեկացմամբ, 48-ամյա ռեժիսորի և 27–ամյա դերասանուհու հարաբերությունները վաղուց են սկսվել, բայց թեև դրանք քննարկվում են կինոլորտում, ոչ Ֆյոդորը, ոչ Պաուլինան չեն մեկնաբանում դա։ Ինչպես գրում է StarHit–ը, Անդրեևան ոչ միայն չի ցանկանում խոսել ռեժիսորի հետ հարաբերությունների մասին նույնիսկ գործընկերների հետ, այլ նաև ամեն կերպ թաքցնում է, որ հանդիպում է Բոնդարչուկի հետ։

Թե որքանով ճշմարտացի են ասեկոսեները, առայժմ հայտնի չէ։ -0-