Աստղեր

Հայտնի օսկարակիրներ Ջորջ Քլունին և Լյուպիտա Նիոնգոն քննադատությամբ են հանդես եկել հավակնորդների թվում սևամորթ դերասանների բացակայության պատճառով, հաղորդում է BBC–ն։

«Օսկարի» հավակնորդները հայտարարվել են հունվարի 14–ին։ Հինգ հիմնական անվանակարգերում` «Լավագույն ռեժիսոր», «Տղամարդու լավագույն դեր», «Կնոջ լավագույն դեր», «Տղամարդու` երկրորդ պլանի լավագույն դեր» և «Կնոջ` երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգերում չկա ոչ մի սևամորթ դերասան։ Կինոմրցանակի հաղորդավար է նշանակվել սևամորթ կատակերգակ Քրիս Ռոքը։

Ջորջ Քլունին մեղադրել է Ակադեմիային, որ նա «սխալ ուղղությամբ» է շարժվում և բազմազանության կարիք ունի։

«Նախկինում ավելի լավ էր»,– կարծում է Քլունին։

Դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն խոստովանել է նաև, որ հիասթափված է անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայությամբ։ Նա կարծում է, որ «Օսկարը» պետք է ներկայացնի լավագույնի բազմազան արտացոլանքը, այն, թե ինչ կարող է արվեստն առաջարկել այսօր։