Գաջեթներ

The Linе լոնդոնյան ստուդիան մշակել է Red Carpet Rampage տեսախաղը, որը հավերժացնում է «Օսկար» ստանալու` դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի ապարդյուն փորձերը, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով TJournal–ին։

Խաղի ընթացքում ԴիԿապրիոյին «կառավարող» օգտատերը պետք է վազի կարմիր գորգի վրայով` հաղթահարելով խոչընդոտներն ու վաստակելով բոնուսներ։ Խաղի ընթացքում հերոսը նաև թռնում է պապարացիների վրայով և արժանանում այլ կինոմրցանակների։

Red Carpet Rampage–ում հանդիպում են կատակներ ԴիԿապրիոյի դերերի և նրա մրցակիցների մասին։ Այսպես, խաղի ընթացքում օգտատերը կարող է հանդիպել Մայքլ Ֆասբենդերին` Սթիվ Ջոբսի կերպարով («Սթիվ Ջոբս») և Մեթ Դեյմոնին` տիեզերագնացի կոստյումով («Մարսացին»)։

Խաղում կարելի է հանդիպել նաև կատակների Ամերիյան կինոակադեմիայի ոչ կոռեկտ պահվածքի մասին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ իր անվանակարգերում չի ընդգրկել աֆրոամերիկացի դերասանների և ռեժիսորների։

Լեոնարդո ԴիԿապրիոն հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում և ևս մեկ անգամ` «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում։ 2016 թ.–ին նա կրկին առաջադրվել է «Օսկարի» Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմի համար։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 28–ին։

RedCarpetRampage.com Gameplay from The Line on Vimeo.