Աստղեր

Կրկնակի օսկարակիր, Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ամերիկացի դերասան Քևին Սփեյսիին շնորհվել է ասպետի կոչում արվեստի և բրիտանական թատրոնի առջև ունեցած վաստակի համար։

Կոչումը դերասանին շնորհել է Եղիսաբեթ Բ թագուհին, գրում է USAtoday–ը։

Սփեյսին հայտնել է, որ ինքը «հպարտ է և հուզված», շնորհակալություն է հայտնել թագուհուն իր աշխատանքի բարձր գնահատականի համար։ «Ինձ որդեգրած երեխա եմ զգում»,– նշել է նա։

Ընդամենը մի քանի ամերիկացիներ են արժանացել այդ պատվավոր կոչմանը (նախագահներ, գեներալներ, աստղեր)։ Կանանցից միայն Անջելինա Ջոլին է արժանացել ասպետական տիտղոսի պատերազմի գոտիներում սեռական բռնության դեմ արշավի համար։

Ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Քևին Սփեյսին բազմաթիվ պարգևների, այդ թվում` երկու «Օսկարների», BAFTA–ի և «Ոսկե գլոբուսի», «Թոնիի» դափնեկիր է, «Էմմի» և «Գրեմմի» մրցանակների նոմինանտ, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր։ Հատուկ ճանաչում է նրան բերել «Ստվարաթղթե տնակը» հեռուստասերիալը։