ArmStyle

Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում նախատեսված համերգը ղարաբաղյան հակամարտության սրացման պատճառով

Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում նախատեսված մենահամերգը ղարաբաղյան հակամարտության սրացման պատճառով։ Երգչուհին այս մասին գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները` ես ստիպված եմ չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան», – գրել է Պեպելյանը։

Նրա խոսքով` այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում:

«Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք…մենք հաղթելու ենք։

Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար», – գրել է Պեպելյանը։