Աստղային կյանք

26–ամյա Քրիստեն Սթյուարթը, անձնական կյանքը թաքցնել դադարելուց և կինոպրոդյուսեր Ալիսիա Կարգայլի նկատմամբ իր զգացմունքներն ակնհայտ կերպով ցուցադրելուց հետո, համարձակ քայլի է դիմել:

Ինչպես հայտնում են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները, Քրիսթենն առաջարկություն է արել Ալիսիային, և նա համաձայնել է: Բացի այդ, հայտնի է դարձել, որ հարսանիքի պատրաստություններն ընթանում են ամբողջ հունով:

Ընդ որում, աղջիկներն արդեն կողմնորոշվել են իրենց զգեստների ընտրության հարցում. երկուսն էլ երազում են ամուսնանալ Chanel-ի զգեստներով, չէ որ Քրիսթենը երկար ժամանակ է, ինչ այդ նորաձևության տան ներկայացուցիչն է: Ինչպես նշել է աստղին մոտ կանգնած աղբյուրը, Քրիսթենը կրելու է հասարակ սպիտակ զգեստ, իսկ Ալիշան` սպիտակ տաբատե կոստյում, հաղորդում է Cosmo.ru-ն:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սթյուարթը նշել է, որ շատ է սիրում իր զուգընկերուհուն, և իր կյանքն ավելի բաց և երջանիկ է դարձել:

«Նախկինում ես երբեք հրապարակայնորեն չեմ քննարկել իմ հարաբերությունները, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ես սկսեցի հանդիպել աղջիկների հետ: Այդ մասին խոսելիս ես կարծես թե սոցիալապես նշանակալի ինչ-որ բան եմ արտահայտում: Ես նախկինի պես ցանկանում եմ, որ իմ անձնական կյանքը մնա անձնական, սակայն չեմ ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, որ թաքցնելու ինչ-որ բան ունեմ», — խոստովանել է Քրիսթենը:

Հիշեցնենք, որ Քրիսթենը և Ալիսիան սկսել են հանդիպել 2013 թ.-ին: Աղջիկները չէին թաքցնում իրենց հարաբերությունները, սակայն երկար ժամանակ պաշտոնապես չէին հաստատում իրենց սիրավեպը: