Աստղային կյանք

Դեռևս ոչ շատ վաղ անցյալում Քսենիա Սոբչակը լսել անգամ չէր ուզում հղիության և երեխաների մասին, սակայն նախորդ տարվա վերջին հեռուստահաղորդավարուհին խոստովանել էր, որ պատրաստ է երեխա ունենալ, բայց բեղմնավորման հետ խնդիրներ կան։ Այդ խնդիրը, կարծես, լուծվել է` 34–ամյա հեռուստաաստղի կլորացած փորիկը նկատել են «Առանց ֆոտոշոփի» հանրության անդամները, հայտնում է Cosmo.ru–ն։

Ксения Собчак 2_article

«Զբոսնում էի Մոսկվայով, հանդիպեցինք Քսենիա Անատոլիևնա Վիտորգանին… Ինչը տպավորեց` ընդգրկող հագուստով պարզ երևացող փորիկը… Կինը միանշանակ հետաքրքիր դրության մեջ է… Ինչի առիթով էլ շնորհավորում ենք»,– գրել են հանրության անդամներն իրենց «Կենդանի ամսագրի» էջում։

Ըստ պտտվող լուրերի, Քսենիան արդեն շնորհավորանքներ է ընդունում այս ուրախ առիթով, այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություն Սոբչակն ու իր ամուսինը դեռ չեն արել։