Աստղային կյանք

Լուրերն այն մասին, որ Քսենիա Սոբչակը և նրա ամուսինը` Մաքսիմ Վիտորգանը, առաջնեկի են սպասում, հայտնվել են ամռան սկզբին։ Լրագրողները նկատել են L’Officiel–ի գլխավոր խմբագրի կլորացած փորիկն Ա.Ս.Պուշկինի անվան ԿԱՊԹ–ում Լև Բաքստի ցուցահանդեսի բացմանը։ Ողջ ամռան ընթացքում Սոբչակը կատակի էր վերածում այդ թեմայով հնչող հարցերին և թաքցնում էր կազմվածքի փոփոխությունները հագուստի տակ։

Սեպտեմբերի 3–ին Սոչիում բացվեց «Նոլ ալիք 2016» փառատոնը, որի հաղորդավարը Քսենիա Սոբչակն էր։ Շոուի ժամանակ նրա գործընկեր Սերգեյ Լազարևն առաջարկեց պոկեմոն որսալ Pokemon Go խաղի օգնությամբ, ինչին Քսենիան, շոյելով փորը, պատասխանեց. «Իմ պոկեմոնին ես արդեն բռնել եմ։ Եվ դա նույնիսկ արդեն հնարավոր չէ թաքցնել հագուստի միջոցով»,– գրում է Glamour.ru–ն։

«Антенна Телесемь» ամսագրին տված հարցազրույցում Քսենիայի մայրը` Լյուդմիլա Նարուսովան, կարծիք հայտնեց դստոր մայրանալու մասին. «Վստահ եմ` Քսյուշան հիանալի մայրիկ կլինի, միանգամայն անձնուրաց և ճիշտ։ Նա զգայական լավ հիշողություն ունի։ Նա գիտի և հիշում է իմ դաստիարակության դրական և բացասական կողմերը։ Եվ, հույս ունեմ, որ կկարողանա դասավորել այդ ամենը և ինձնից վերցնել միայն լավագույնը»,– ասել է նա։