Աստղային կյանք

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թեև հազարավոր կերպարներ է փոխել, բայց և այնպես շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Մի քանի ամիսների ընթացքում գեղեցկուհին նկատելիորեն նիհարել է` մոտ 20 կիլոգրամով։

Քիմը խոստովանել է, որ հղիությունն ամենավատ բանն է, որ իր հետ պատահել է։ Հենց այդ պատճառով Քարդաշյանը չի վայելել այդ ժամանակահատվածը, ինչպես բազմաթիվ կանայք, այլ, հակառակը, իրեն գեր և դանդաղաշարժ է զգացել, հայտնում է Cosmo.ru–ն։

Ким Кардашян новая прическа 2_article

Քիմը սկսել է մարզասրահ հաճախել, դիետա է պահել ծննդաբերությունից անմիջապես հետո։ Եվ արդեն մի քանի ամիս անց երկրպագուները հիանում էին գեղեցկուհու կազմվածքով։ Դատելով ամենից` Քիմը դրանով չի սահմանափակվել և որոշել է շարունակել իր վերափոխումները։

Այս անգամ հեռուստաաստղը կրկին զարմացրել է երկրպագուներին` ազատվելով իր շքեղ վարսերից։ Այժմ Քիմն այս սեզոնում կներկայանա հանրությանը երկար կարեով։ Նախորդ հանգստյան օրերին պապարացիները գեղեցկուհուն լուսանկարել են ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Բլոգերներն ուշադրություն են դարձրել ոչ միայն նրա նոր սանրվածքին, այլ նաև կազմվածքն ընդգծող սեքսուալ զգեստին։