Աստղեր

Calvin Klein ամերիկյան ապրանքանիշը ներկայացնում է Calvin Klein Underwear 2016 գարնան ներքնազգեստի նոր գովազդային արշավը, որը նկարահանել է Դևիդ Սիմսը։ Գովազդում նկարահանվել են Քենդալ Ջենները և Միտչել Սլագերթը, ինչպես նաև մարտարվեստի վարպետ Ջուլիան Շնեյդերը, հայտնում է Lenta.ru–ն։

Iron Strength շարքն ընդգրկում է տղամարդկանց և կանանց սպորտային դասական ներքնազգեստ` զարդարված ապրանքանիշի տարբերանշանով և հորիզոնական զոլերով։ Գովազդային արշավը մշակել է Calvin Klein ստեղծարար ստուդիան։