Աստղեր

Քենդալ Ջենները` ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, լողազգեստով լուսանկարվել է Vogue ամսագրի հատուկ թողարկման համար: Մոդելն Instagram-ի իր էջում այդ լուսանկարն է հրապարակել, ինչպես նաև տեսանյութ, որտեղ նա թերթում է ամսագիրը։

«Vogue ամսագրի շապիկին միայն ես եմ: Ինձ համար մեծ պատիվ է @voguemagazine հատուկ համարի թեման լինել», — գրել է Ջենները տեսահոլովակի մեկնաբանություններում: Հոլովակը ավելի քան 980 լայք է հավաքել, հաղորդում է Lenta.ru— ն:

https://www.instagram.com/p/BDTmuWcDozy/