Աստղային կյանք

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ձգոտում է ամեն ինչում լինել առաջինը: Եվ, թվում է` նրա որդին ևս հետ չի մնում: Երեխան ընդամենը յոթ ամսական է, իսկ նա արդեն ասել է իր առաջին բառը: Պակաս զարմանալի չէ նաև այն, որ Սեինթի առաջին բառը «մամա» չէր …

«Նա ասել է «պապա»: Երեք անգամ: Ես շատ ուրախ էի: Իհարկե, կցանկանայի, որ առաջին բառը «մամա» լիներ: Բայց ինչ արած, նա հայրիկի որդին է», — պատմել է Քիմը բարձրաշխարհիկ միջոցառումներից մեկի ժամանակ:

Այժմ աստղի երկրպագուները կատակում են, որ որոշ ժամանակ անց փոքրիկ Սեինթն իր հոր` Քանե Ուեսթի պես, կսկսի ռեփ կարդալ: Դե, կյանքում ամեն ինչ հնարավոր է: