Աստղային կյանք

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին խորթ հայր Բրյուս Ջենները, այժմ Քեյթլին Ջեններ, որոշել է իր մտորումները և վերապրումները ներկայացնել հուշագրություններում, հայտնում է The New York Times–ը։

Գիրքը, որը լույս կտեսնի 2017 թվականի գարնանը, պատմում է միսիս Ջենների մանկության, տասնամարտի օլիմպիական չեմպիոն դառնալու ճանապարհի, առաջին երկու ամուսնությունների և երեխաների հետ ունեցած բարդ հարաբերությունների, Քրիս Քարդաշյանի հետ ամուսնության, սեռափոխության և աշխարհի ամենահայտնի տրանսգենդերի ունեցած փորձի մասին։

Ջենների խոստովանությամբ, գիրքը կոչված է օգնել նրան հասկանալու համար իր իսկ հոգին։

«Իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ լավ կլիներ մի փոքր հապաղել և գիտակցել սեփական ճանապարհի առանձնահատկությունները»,– ասել է Ջենները։

Ջենների հուշագրությունների համահեղինակն է լինելու լրագրող, Պուլիտցերովյան մրցանակակիր Բազ Բիսինգերը։