Աստղեր

Վերջերս Քիմ Քարդաշյանը տոնել է իր մարմնի նկատմամբ հերթական հաղթանակը. ծննդաբերությունից հետո նշանակալի գիրացած 36-ամյա աստղը նիհարել է մինչև 60 կգ: Առջևում Ամերիկայի աստղի առջև նոր մարտահրավեր է` նա երազում է հասնել 55 կգ-ի: Սակայն այժմ էլ նա այնքան գոհ է իր մարմնի կազմվածքից, որ համարձակ կերպով մերկ լուսանկարներ է հրապարակում։ Հերթական ֆոտոշարքի կադրը, որը հավանաբար շուտով կհրապարակվի, մոդելը տեղադրել է Instagram-ի իր էջում: Քարդաշյանը հրապարակել է իր սիրած մարմնի մասի լուսանկարը` նստատեղը` մերկացնելով այն տեսախցիկի առջև: Հրապարակումից ընդամենը 10 րոպե անց լուսանկարը ցանցում հավաքել է գրեթե 100 հազար լայք, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Լուսանկարում Քիմը նստած է մահճակալի վրա` մեջքով դեպի տեսախցիկը: Աստղի ազդրերը ծածկված են ծածկոցով, սակայն նրա «հինգերորդ կետը», ինչպես հայտնի է, այնքան ակնառու է, որ այն ծածկելը գրեթե անհնար է: Մոդելը չի պարզաբանում, թե որ ամսագրի համար է լուսանկարվում:

#secretproject ✨coming soon @mertalas @macpiggott #mertandmarcus

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

«Գաղտնի նախագիծ: Շուտով», — գրել է նա նստատեղի լուսանկարի տակ:

Հեշթեգերի համաձայն, Քիմին լուսանկարում են լուսանկարիչներ Մերթ Ալասը և Մարկուս Պիգոտը: Նրանք լայն ճանաչում են վայելում նորաձևության աշխարհում. հաճախ են լուսանկարում Vogue և Playboy ամսագրերի համար: Լուսանկարիչներից մեկը` Մերտ Ալասը, Instagra

https://www.instagram.com/p/BGJ3df3mFvl/?hl=en