Աստղային կյանք

ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ, ամենափարթամ բարեմասնություններով հայտնի Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ցուցադրել է իր համարձակ հագուստը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Մինչ մյուս աստղերը մարզահագուստով ու առանց դիմահարդարման խանութ ուղևորվում հաց գնելու, Քիմ Քարդաշյանն այնպես է պատրաստվում խանութներով շրջելուն, կարծես, դա բարձրաշխարհիկ երեկո է։ Ահա և վերջին շոփինգը` Քիմը գնումների է գնացել իր քրոջ` Քորթնիի, ամուսնու` Քանյե Ուեսթի և դուստր Նորթի հետ։

The Kardashians shop in Miami Beach

Kim Kardashian Wears Incredibly Low-Cut Corset Top For Miami Family Shopping Trip

The Kardashians Go Shopping In Miami

Բայց գլխավորն այն էր, թե ինչ հագուստ է ընտրել Քիմն առևտրային կենտրոն այցելելու համար։ Նա փողոցում հայտնվել է այնպիսի խորության բացվածք ունեցող իրանակալով, որ թվում էր, թե նրա կուրծքը «դուրս կպրծնի» կիպ շապիկից։

Դիզայներական իրանակալն ու կարճացված սպիտակ տաբատն այնպես էին ընդգծում Քիմի բարեմասնությունները, որ կողքով անտարբերն անցնելը դժվար թե հաջողվեր։ Բավական էր, որ աստղային ընտանիքը հայտնվեր Մայամիի կենտրոնական փողոցներից մեկում` շուրջն անմիջապես հավաքվեց երկրպագուների և անցորդների խումբ։ Վրա հասան և պապարացիները` նրանք հետևում էին Քարդաշյանին մայթով և ուղեկցում ավտոմեքենաների մեջ, հընթացս կանգ առնելով` հաջող լուսանկար անելու համար։ Պապարացիների պատճառով երթևեկությունը փողոցում դանդաղեց, և շուտով այդ հատվածում խցանում առաջացավ։

Kim Kardashian Wears Incredibly Low-Cut Corset Top For Miami Family Shopping Trip

Հավանաբար, հենց դրան էլ սպասում էր Քարդաշյանը` չէ՞ որ, որքան ավելի մեծ աղմուկ նրա անվան շուրջ, այնքան լավ։

Kim Kardashian Wears Incredibly Low-Cut Corset Top For Miami Family Shopping Trip

Դրանից մեկ օր առաջ նա ևս մեկ սկանդալի հեղինակ էր դարձել` Ինստագրամի իր էջում Քանյե Ուեսթի կինը հրապարակել էր բրազիլացի մոդել Իզաբելա Ռանգելի հարսանիքին արված համարձակ ու անկեղծ լուսանկարները։

Քարդաշյանը լուսանկարել էր խորը բացվածքով ընդգծված իր կուրծքը` հեռախոսը կրծքից ավելի ցածր այնպիսի անկյան տակ պահելով, որ նրա բարեմասնությունները լուսանկարում երկու հսկայական ձմերուկներ հիշեցնեն։

014

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

001

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

013

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on