Աստղային կյանք

Ամերիկահայ սկանդալային աստղը հերթական անգամ անկեղծ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Ճիշտ է` այս անգամ նա հագուստով էր. Քիմը լուսանկարվել է լողազգեստով, որն ընդգծում է նրա մարմնի բոլոր ուրվագծերը: Լողազգեստի վրա գրված է Pablo. հենց այդպես է կոչվում Քարդաշյանի ամուսնու` Քանյե Ուեսթի նոր ձայնասկավառակը: Այդպիսով, Քիմը որոշել է բարձրացնել ռեփեր ամուսնու ձայնասկավառակի վաճառքները և, միաժամանակ, բարձրացնել իր միկրոբլոգի բաժանորդների շրջանում գրգռվածության աստիճանը, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Երկրպագուները, բնականաբար, հիացան Քիմի մարմնի հրապուրիչ կազմվածով, սակայն, միաժամանակ, հարց ծագեց` արդյո՞ք, բնական է այն: Չէ՞ որ կյանքում Քարդաշյանը զգալիորեն ավելի մարմնեղ է: Ամերիկայի ամենանկատելի նստատեղ ունեցող աստղին արդեն վաղուց մեղադրում են ֆոտոշոփ օգտագործելու մեջ. իբր մոդելը, ցանցում նոր լուսանկար հրապարակելուց առաջ, այն մանրակրկիտ մշակման է ենթարկում: Այդ թվում, հեռացնում է կողքերի ավելորդ սանտիմետրերը:

TheWifeOfPablo

A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on

Վերջերս Քիմ Քարդաշյանը տոնել է իր մարմնի նկատմամբ հերթական հաղթանակը. ծննդաբերությունից հետո նշանակալի գիրացած 36-ամյա աստղը նիհարել է մինչև 60 կգ: Առջևում Ամերիկայի աստղի առջև նոր մարտահրավեր է` նա երազում է հասնել 55 կգ-ի: