Աստղային կյանք

Snapchat ծրագիրը դարձել է Քիմ Քարդաշյանի ամենասիրված զվարճալիքներից մեկը: Երկուշաբթի 35-ամյա աստղը, իր երկուամյա դուստր Նորթի հետ առցանց զվարճանում էին` օգտագործելով ծրագրի տարբեր հնարավորությունները, հաղորդում է Spletnik.ru-ն:

Աստղը դստեր հետ սելֆի է արել, ինչպես նաև ձայնագրել է 65 վայրկյանանոց տեսանյութ: Նկարահանման ժամանակ Քիմը քնքշորեն ասել է Նորթին. «Դու ասես փոքր հայ աղջիկ լինես, գիտե՞ս: Դու իմ նմանակն ես, մինչ լազերով հեռացրեցին իմ մանկական աղվամազերը»:

Ապա մայրիկը և դուստրը «փորձում» էին իրենց վրա ծրագիրի տարատեսակ կերպարները: Քիմը և Նորթը «կերպարանափոխվել» էին շնիկների, կրել են պսակներ և նույնիսկ «փոխանակել» դեմքերը: