Աստղեր

Սոցիալական ցանցերի օգտատերերը մեղադրել են ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին ոչ հմուտ ֆոտոշոփ անելու մեջ այն բանից հետո, երբ նա նկարահանվել է The Black Eyed Peas խմբի մեներգչուհի Ֆերջիի M.I.L.F. $ երգի նոր տեսահոլովակում, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով The Independent-ին:

Օգտատերերին զարմացրել է աստղի կոնքերի արտասովոր ձևը, ինչից հետո նրանք հեգնանքով հետաքրքրվել են` արդյոք Քիմը չի օգտվել ֆոտոշոփից:

Շատերը նշել են, որ Քարդաշյանը պարզապես չի կարողանում լուսանկարներ խմբագրել։

Հունիսի վերջին Քարդաշյանը նշել է Selfie-ի օրը` Instagram-ի իր էջում հրապարակելով ներքնազգեստով լուսանկար: «Չէի՞ք կարծում չէ, որ կմոռանամ Selfie-ի օրվա մասին», — գրել է աստղը:

Հունիսի սկզբին հրապարակելով մերկ լուսանկար` Քիմը հայտնել է նոր, գաղտնի նախագծի մեկնարկի մասին: