Աստղային կյանք

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դատի են տվել, գրում է tmz.com–ը։

Պատճառը 2014 թ.–ին Բևերլի Հիլզում տեղի ունեցած միջադեպն է։

Քարդաշյանը Sunset Blvd փողոցում իր վարած ջիպով թեթևակի քերծել է ոմն Ռաֆայել Լինարեսի մեքենան։ Լինարեսի խոսքով` վթարի հետևանքով նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ և մեծ գումարներ է ծասխել բժիշկների ու վիրաբույժների ծառայությունների վրա։ Նա նաև պնդում է, թե իր մեքենան վնասվել է։

Հրատարակության տվյալներով` 2014 թ.–ին, երբ տեղի է ունեցել վթարը, Քարդաշյանն ու Լինարեսը խաղաղ համաձայնության են եկել։

Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ տղամարդու ստացած վնասվածքները չնչին են եղել, և նա եղել է նորմալ վիճակում։