Աստղեր

Երկրորդ երեխայի ծնունդից հետո Քիմ Քարդաշյանն ավելի հազվադեպ է հայտնվում զանազան հավաքույթներում և լուսանկարներ ցուցադրում։ Ռեալիթի-շոուի աստղն իր ողջ ազատ ժամանակն անցկացնում է երեխայի հետ։

Հայտնի է, որ նա որոշել է ինքնուրույն խնամել իր բալիկին։ Աստղը նաև հղիությունից հետո դժգոհ է սեփական կազմվածքից, հավանաբար, դա պատճառներից մեկն է, որ նա նախընտրում է տանը մնալ։ Բայց օրեր առաջ հայտնի է դարձել, որ Քիմը ծննդաբերությունից հետո առաջին անգամ կհայտվի ամսագրի էջերին։ Գարնանը լողազգեստով արված նրա լուսանկարները կզարդարեն Editorialist նորաձևության ամսագրի էջերը։ Ճիշտ է, լուսանկարներն արվել են հղիությունից առաջ։

Երկրպագուներին նորությունը ներկայացրել է ինքը Քիմը։ Նա իր կայքում հրապարակել է դեռ հղիությունից առաջ լողազգեստով արված լուսանկարը։ Լուսանկարի վրա գեղեցկուհին ջրի ֆոնին բավականին խորը բացվածքով ընդգծող լողազգեստով է։ Մյուս նկարները կհայտնվեն Editorialist–ի գարնանային համարում։

Ի դեպ, ֆոտոսեսիային զուգահեռ Քիմը հարցազրույց է տվել, որում պատմել է, որ ընտանիքում ինքն է գլխավորը և ղեկավարում է բոլոր քույրերին։ -0-