Աստղային կյանք

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է բոլորին գումար վաստակելու նոր մեթոդով: Անցած շաբաթ աստղը մասնավոր օդանավով Լոս Անջելեսից ժամանել է Նյու Յորք, որտեղ մասնակցել է երեկույթի և մեկ ժամվա ընթացքում սելֆիներ է արել հյուրերի հետ:

Այդ «ծանր» աշխատանքի համար Քիմը ստացել է 700 հազար դոլար, հաղորդում է Life.ru–ն:

Պայմանագրի համաձայն, աստղը պետք է սելֆիներ աներ Հեմփթոնսում անցկացվող փակ երեկույթի բոլոր հյուրերի հետ:
Աստղը չէր մոռացել նաև անվտանգության մասին: Կադրից դուրս Քիմին պաշտպանում էին 25 թիկնապահներ: Սակայն պաշտոնական ներկայացուցիչն ավելի ուշ հայտարարել է, որ Քիմի հետ, սովորականի պես, եղել է ընդամենը մեկ թիկնապահ, ուրիշ ոչ ոք: Մնացած ամեն ինչը կազմակերպվել է ոչ նրա համար: